Տևողությունը: 2013 – 2015
«Համալսարանների` որպես ցկյանս ուսումնառության հաստատությունների առանձնահատուկ դերի ամրապնդում» (SSRULLI) ծրագրի նպատակն է Հարավային Կովկասի երկրներում համալսարանական շարունակական կրթության ամրապնդումը: Մասնավորապես, ծրագրի նպատակն է համեմատական ներուժի և համակարգված (ինստիտուցիոնալ) առաջարկությունների մշակման շնորհիվ ամրապնդել համալսարանական շարունակական կրթության կենտրոնների դերը: Ծրագիրը նախատեսում է գործընկեր 9 համալսարաններում ամրապնդել ռազմավարական, ենթակառուցվածքային և մարդկային կարողությունները, որոնք կծառայեն որպես օրինակ համալսարանական շարունակական կրթության կենտրոններ ղեկավարելու և զարգացնելու համար: Ծրագրի հիմքում ընկած է նաև համալսարանական շարունակական կրթության կենտրոնների կողմից տարածաշրջանային ցանցի ստեղծումը, որը հիմք կհանդիսանա տարածաշրջանում համալսարանական կրթության հիմնախնդիրների և մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվության և փորձի շարունակական փոխանցմանը:
Ծրագրի հիմնական արդյունքների թվում է նաև յուրաքանչյուր համալսարանում համալսարանական շարունակական կրթության համար առնվազն մեկ դասընթացի մշակումը: Դասընթացները պետք է անցկացվեն ծրագրի ընթացքում` նոր ձևավորված կամ նորացված համալսարանական շարունակական կրթության կենտրոնների աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար: Հատուկ նպատակները կիրագործվեն ստույգ ծրագրված գործողությունների միջոցով` համակարգված (ինստիտուցիոնալ), տարածաշրջանային և միջազգային մակարդակով, ներառյալ յուրաքանչյուր հաստատության համապարփակ ռազմավարական և կառավարչական դասընթացները և ենթակառուցվածքային միջոցառումները: Ծրագրի կազմում ընդգրկված են 16 անդամ հաստատություններ, այդ թվում` 3 եվրոպական գործընկերներ: Ծրագրի ավարտին մշակվելու և հրատարակվելու է ձեռնարկ համալսարանական շարունակական կրթության կազմակերպման և կառավարման թեմայով:
Գործընկեր երկրներ:
Հայաստան
Վրաստան
Ադրբեջան
Տեղական համակարգողներ
ԵՄ գործընկերներ