Զեղչեր

Ուսման վարձի փոխհատուցման համար սահմանված հնարավորություններ

Հարգելի՛ ուսանող,

եթե Դուք հետաքրքրված եք Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսման վարձի փոխհատուցման համար սահմանված հնարավորություններով՝ ստորև կարող եք ծանոթանալ այն դրույթներին, համաձայն որոնց սահմանվում է ուսման վարձի փոխհատուցում` ըստ ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի 30.08.2017թ.-ի թիվ 1 նիստով հաստատված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պետական և ներբուհական ուսանողական նպաստների և կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի:

  1. Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխատուցում կարող են ստանալ՝
  • մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր միջին որակական գնահատական (ՄՈԳ) ունեցող ուսանողները՝ մրցույթային կարգով
  • սոցիալական հետևյալ խմբերում ընդգրկված ուսանողները

ա) առանց ծնողական խնամքի մնացած ուսանողները

բ) առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամները և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող ուսանողները

գ) զոհված զինծառայողի ուսանող-երեխան

դ) պարտադիր ժամկետային զինվորկան ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողները

ե) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողները:

  1. Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխատուցում կարող են ստանալ՝
  • սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողները
  • սահմանամերձ համայնքների ուսանողները (տվյալ դեպքում ժամկետները և պայմանները սահմանում է նախարարությունը)
  • 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողները (մինչև 23 տարին լրանալը)
  • մինչև 1 տարեկան երեխա ունեցող ուսանողները
  • 3 և ավելի անչափահաս, կամ 3 և ավելի ուսանող երեխա ուեցող ընտանիքների ուսանողները
  • առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողները
  • մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողները
  • ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, 2 կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0,1 միավոր տարբերության պատճառով
  • առանձնահատուկ դեպքերում, այլ կարգավիճակ ունեցող ուսանողները՝ ԵՊԼՀ ռեկտորատի որոշմամբ

 

 

 

3. ԵՊԼՀ-ի կողմից յուրաքանչյուր կիսամյակ ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու նպատակով կարող են դիմել ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման համակարգում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները:

Դիմումների ներկայացման ժամկետները և զեղչ ստանալու համար ՄՈԳ-ի սահմանային միավորը հաստատվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին՝ ռեկտորի հրամանով:

Ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • սոցիալապես անապահով – անձնագրի պատճեն, անապահովության տեղեկանք, ընտանիքի կազմի մասին տեղեկանք, ՄՈԳ
  • 23 տարին չլրացած 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած երեխա անձնագրի պատճեն, ծնողի անձնագրի պատճեն, ծննդյան վկայականի պատճեն, մահվան վկայական կամ ՔԱԿԳ-ից համապատասխան տեղեկանք, ՄՈԳ
  • 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող- անձնագրի պատճեն, ծնողի անձնագրի պատճեն, ծննդյան վկայականի պատճեն, մահվան վկայականի պատճեն կամ ՔԱԿԳ-ից համապատասխան տեղեկանք, ՄՈԳ
  • 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքի անդամ - անձնագրերի պատճեն, ծննդյան վկայականների պատճեններ կամ բուհերից տեղեկանքներ, ՄՈԳ
  • 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողի երեխա անձնագրերի պատճեններ, ծննդյան վկայականի պատճեն, հաշմանդամության տեղեկանք, ՄՈԳ
  • մինչև մեկ տարեկան երեխայի ծնող - անձնագրի պատճեն, երեխայի ծննդյան վկայականի պատճեն, ՄՈԳ
  • մարտական հերթապահություն իրականացնող զորամասում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր զինվորական ծառայություն անցած ուսանող - անձնագրի պատճեն, զինվորական գրքույկի պատճեն, ՄՈԳ
  • սահմանամերձ համայնքի բնակիչ - անձնագրի պատճեն, բնակության վայրից տեղեկանք, ընտանիքի կազմի մասին տեղեկանք, ՄՈԳ
  • բարձր առաջադիմություն անձնագրի պատճեն, ՄՈԳ
  • այլ կարգավիճակ - անձնագրի պատճեն, ՄՈԳ, համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթեր

 

 

 

Ուսանողական նպաստների պետական և ներբուհական կրթաթոշակների տրամադրման կանոնակարգ