Ուսման վարձերի վճարման կարգ

2018/2019 ուս. տարվա ուսման վարձերի վճարման կարգ

 Բակալավրիատ և Մագիստրատուրա առկա

  • 2018-2019 ուստարվա բակալավրիատի վճարովի ուսուցման մրցույթի արդյունքներով ԵՊԼՀ առկա ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ուսման վարձը սահմանված է տարեկան 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ /առանց ԱԱՀ/:
  • 2018-2019 ուստարվա մագիստրատուրայի վճարովի ուսուցման մրցույթի արդյունքներով ԵՊԼՀ առկա ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ուսման վարձը սահմանված է տարեկան 450.000 /չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ /առանց ԱԱՀ/:

Ուսման վարձի վճարումները կատարել տարեկան երկու անգամ՝ ըստ ուտարվա կիսամյակների՝

1-ին կիսամյակ՝

Բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողների համար՝ մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ,

Բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների համար՝ մինչև ս.թ. հոկտեմբերի 2-ը ներառյալ,

Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ,

2-րդ կիսամյակ՝

Բակալավրիատի  1-ին, 2-րդ, 3-րդ  կուրսերի  և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ մինչև 2018թ. մարտի 26-ը ներառյալ,

Բակալավրիատի 4-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների համար՝ մինչև 2018թ. փետրվարի 26-ը ներառյալ:

Բակալավրիատ և Մագիստրատուրա առկա (արտասահմանցի և սփյուռքահայ ուսանողների համար)

  • 2018-2019 ուստարվա բակալավրիատի վճարովի առկա ուսուցման համակարգ ընդունված արտասահմանցի և սփյուռքահայ ուսանողների ուսման վարձը սահմանված է տարեկան 550.000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ /առանց ԱԱՀ/:
  • 2018-2019 ուստարվա մագիստրատուրայի վճարովի առկա ուսուցման համակարգ ընդունված արտասահմանցի և սփյուռքահայ ուսանողների ուսման վարձը սահմանված է տարեկան 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ /առանց ԱԱՀ/:
  • 2018-19 ուստարվա բակալավրիատի վճարովի առկա ուսուցման համակարգ ընդունված Արցախի, Ջավախքի և սիրիահայ ուսանողների ուսման վարձը սահմանված է տարեկան 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ /առանց ԱԱՀ/:
  • 2018-19 ուստարվա մագիստրատուրայի վճարովի առկա ուսուցման համակարգ ընդունված Արցախի, Ջավախքի և սիրիահայ ուսանողների ուսման վարձը սահմանված է տարեկան 450.000 /չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ /առանց ԱԱՀ/:

Ուսման վարձի վճարումները կատարել տարեկան երկու անգամ՝ ըստ ուտարվա կիսամյակների՝

1-ին կիսամյակ՝

Բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողների համար՝ մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ,

Բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ  կուրսերի և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների համար՝ մինչև ս.թ. հոկտեմբերի 2-ը ներառյալ,

Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ,

2-րդ կիսամյակ՝

Բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ մինչև 2018թ. մարտի 26-ը ներառյալ,

Բակալավրիատի 4-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների համար՝ մինչև 2018թ. փետրվարի 26-ը ներառյալ:

Բակալավրիատ և Մագիստրատուրա հեռակա

2018-2019 ուսումնական տարվանից

1) բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ուսանողների մեկ ուսումնական տարվա համար ուսման վարձ սահմանված է՝

- ՀՀ քաղաքացի ուսանողների համար՝ 330 000 (երեք հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ,

- օտարերկրյա ուսանողների համար՝ 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ, 

2) մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ուսանողների մեկ ուսումնական տարվա համար ուսման վարձ սահմանված է՝

- ՀՀ քաղաքացի ուսանողների համար՝ 350 000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ,

- օտարերկրյա ուսանողների համար՝ 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ: