Ուսանողական խորհուրդ

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը /ՈՒԽ/ հիմնադրվել է 1997թ. սեպտեմբերին: Ուսանողական խորհուրդը կամավորութան սկզբունքով ձևավորված  ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է:

ՈՒԽ նպատակներն են՝

  • Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, համալսարանի կառավարման համապատասխան մարմիններին ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր.
  • Մասնակցել ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.
  • Իրազեկել ուսանողներին իրենց իրավումնքերի ու պարտականությունների մասին.
  • Համախմբել ԵՊԼՀ ուսանողներին տարբեր ուսանողական միավորումներում՝ հանձնաժողովներում, ակումբներում, խմբակներում, միություններում և այլն, ու համակարգել դրանց աշխատանքները՝ նպաստելով ուսանողների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու խթանելով ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը,
  • Աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը,

ՈՒԽ-ն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը/ԵՊԼՀ կառավարման մարմիններում ուսանողները կազմում 25%/:

Ուսխորհրդի կառավարման մարմինները

Ընդհանուր ժողով

Նախագահություն

Նախագահ

ԵՊԼՀ ՈՒԽ բարձրագույն ղեկավար մարմինը ԵՊԼՀ ՈՒԽ ընդհանուր ժողովն է, որն ընտրվում է ուսանողների մասնակի շրջափոխության սկզբունքով:

ԵՊԼՀ ՈՒԽ նախագահությունը բաղկացած է ԵՊԼՀ ՈՒԽ նախագահից, ֆակուլտետային ՈԻԽ նախագահներից, ԵՊԼՀ ՈՒԽ մշտական հանձնաժողովների նախագահներից և քարտուղարից:

ԵՊԼՀ ՈՒԽ նախագահը ընտրվում է ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպված ընտրությունների արդյունքում՝ ուսանողների ուղղակի ընտրության, գաղտնի քվեարկության միջոցով՝ երկու տարի ժամկետով: Սահմանված ժամկետը լրանալու կամ ԵՊԼՀ-ում ուսումն ավարտելու դեպքում ԵՊԼՀ ՈՒԽ նախագահը վայր է դնում իր լիազորությունները:

ՈՒԽ-ն ունի իր «Պոլիգլոտ» ուսանողական ամսագիրը, որը լուսաբանում է ՈՒԽ աշխատանքները և գործունեությունը և ԵՊԼՀ-ում կատարվող իրադարձությունները:

ՈՒԽ մշտական գործող ստորաբաժանումները

Ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ

Հանձնաժողովներ

Թերթի խմբագրություն

ՈՒԽ մշտական և ժամանակավոր ստորաբաժանումները

Մշակույթի և սպորտի հանձնաժողով

Ուսման որակի բարելավման հանձնաժողով

Արտաքին կապերի և լրատվության հանձնաժողով

Իրավատնտեսական հանձնաժողով

ՈՒԽ ակումբները

Բանավեճի ակումբ

«Կալեյդոսկոպ» գրական ակումբ

2018թ. նոյեմբերից ԵՊԼՀ ՈՒԽ նախագահը Շիրակ Սաֆարյանն է:

Շիրակ Սաֆարյան
ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ
Հեռ. 011 300 111 (2-68)
Էլ. փոստ` studcouncil@brusov.am