Ուսանողական գիտական ընկերություն

Ուսանողների գիտական և հետազոտական աշխատանքները խթանելու և զարգացնելու նպատակով համալսարանում գործում է Ուսանողական գիտական ընկերություն: ԵՊԼՀ ուսանողական խորհրդի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է համալսարանի ուսանողների գիտահետազոտական գործունեությունը, խրախուսում է ուսանողների գիտական մտքի և կարողությունների զարգացումը, նպաստում է նաև ԵՊԼՀ գիտահետազոտական ներուժի աճին և հեղինակության բարձրացմանը։ ՈՒԳԸ-ն իրականցնում է տարաբնույթ կոնֆերանսներ, սեմինարներ, դասընթացներ՝ համագործակցելով ԵՊԼՀ գիտական մասի, ամբիոնների և ՀՀ պետական և  ոչ պետական բուհերի ուսանողական գիտական ընկերությունների հետ: ՈՒԳԸ-ն  զբաղվում է ներբուհական և միջբուհական տարաբնույթ կլոր-սեղան քննարկումների, սեմինարների, կոնֆերանսների կազմակերպմամբ և իրականացմամբ: