ԵՊԼՀ-ն հյուրընկալեց Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներին

Ս.թ. փետրվարի 26-ին՝ ժամը 11:00, ԵՊԼՀ-ի գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի թվով 24 աշակերտների հետ: Ներկայացվեցին ԲՈՒՀ-ի կրթական ծրագրերը, համալսարանում դասավանդվող լեզուները, ուսանողական կյանքը:

ԿՄՄ և ԹՄՀ ֆակուլտետների դեկաններ Դ.Ղազարյանն ու Հ. Ճանճապանյանն իրենց ողջույնի խոսքում աշակերտների համար ներկայացրին ԵՊԼՀ ուսանող դառնալու մի շարք առանձնահատկություններ, տեղեկացրին այն բոլոր հնարավորությունների մասին, որոնցից կարող է օգտվել ԵՊԼՀ ուսանողն իր ուսումնառության ընթացքում:
Աշակերտները մասնակցեցին դասալսման, այցելեցին ԵՊԼՀ թանգարան, ԵՊԼՀ պատմության թանգարան:
ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանի խոսքով՝ այս համագործակցությունը շարունակական է լինելու:

Թիվ 139 ավագ դպրոցի աշակերտուհի Նարե Զաքարյանն իր խոսքում մեզ հայտնեց, որ Մեծ հույսերով ու բարձր տրամադրությամբ են եկել ԵՊԼՀ, նախորդ սեպտեմբերի վերջին նույնպես եղել են ԵՊԼՀ-ում և շփվել են օտարերկրյա դասախոսների հետ. «Այն, որ դուք ունեք լեզվակիր դասախոսներ, մեզ բավական ոգևորում է: Այսօրվա հրավերի համար նույնպես թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որ ԵՊԼՀ-ն բացեց իր դռներն ու գաղտնիքները մեր առաջ»: