ԲՊՀ-ում բացվեց «ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիա և առցանց ու անցանց կրթության կենտրոն

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում ապրիլի 3-ին տեղի ունեցավ «ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիայի և առցանց ու անցանց կրթության կենտրոնի հանդիսավոր բացումը:

Նորաստեղծ ենթակառուցվածքները, որոնք ստեղծվել են Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում» (MEDIA) ծրագրի շրջանակում, նախատեսված են առցանց կրթության իրականացնելու համար: ԲՊՀ-ն այժմ առաջարկում է արդի պահանջարկ ունեցող միկրոորակավորման չորս դասընթաց, որոնք հասանելի են ոչ միայն համալսարանի ուսանողների և աշխատակիցների, այլև բոլոր հետաքրքրվողների համար

© factor.am