«Կրթության գնահատում» մագիստրոսական կրթական ծրագիրը միակն է ՀՀ-ում, որն իրականացվելու է 1.5 տարում 90 ԿՓԵՀ կ

2019 թ. մարտի 18-22-ը ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանը, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, Որակի ապահովման ու բարեփոխումների կենտրոնի ղեկավար Ռ. Խաչատրյանը և  Մանկավարժության ու լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լ. Միլիտոսյանը մեկնել էին Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի «Աջակցություն կրթությանը հանուն զարգացման (READ 2), ՀՀ-ում կրթության գնահատման կարողությունների հզորացում կրթական վերջնարդյունքների բարելավումը խթանելու նպատակով» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված հանդիպումներին: 

ԵՊԼՀ ներկայացուցիչները մասնակցել են կրթության գնահատման, կրթության չափման, կրթության կառավարման ու որակի ապահովման թեմաներով հանդիպում-քննարկումների Մոսկվայի հասարակական և տնտեսական գիտությունների ինստիտուտում, Կրթության ինստիտուտում և Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանում ռեկտորների, դեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ասպիրանտուրայի ղեկավարների, ասպիրանտների ու մագիստրանտների հետ:

Հանդիպումների ժամանակ հյուրընկալող հաստատությունները ներկայացրել են ՌԴ բուհերի կողմից ներդրված «Կրթության գնահատում» կրթական ծրագրերի ազգային փորձը, ինչպես նաև միջազգային համեմատական վերլուծությունների արդյունքները նմանատիպ կրթական ծրագրերի վերաբերյալ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են վերոնշյալ մագիստրոսական կրթական ծրագրերի ներդրման առանձնահատկությունները, ռեսուրսների ապահովվածությունը, լիցենզավորման և հավատարմագրման հիմնախնդիրները, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացման կառուցակարգերը, որոնք կարող են հանդիսանալ որպես ուղղորդում ԵՊԼՀ-ում «Կրթության գնահատում» մագիստրոսական ծրագրի իրականացման համար:

Քննարկվել են ուսանողներին գիտահետազոտական աշխատանքների մեջ ներգրավելու արդյունավետ մեխանիզմներն ու կրթական գործընթացում նրանց ներառման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում ԵՊԼՀ մասնակիցները փորձի փոխանակում են իրականացրել, և քննարկվել է երեք փոխըմբռնման հուշագրերի կնքման հեռանկարը: