Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման (ԹՄՀ) ֆակուլտետ

Ֆակուլտետի գործունեությունն ուղղված է միջմշակութային հաղորդակցության և թարգմանական հմտություններով օժտված մասնագետների պատրաստմանը:

Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի հիմնական գործունեությունն ուղղված է միջմշակութային և միջլեզվական հաղորդակցության բազմապիսի ձևերի և մասնավորապես՝ թարգմանական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը:

Մենք հավատում ենք, որ բարձրակարգ թարգմանությունները և արդյունավետ հաղորդակցումը կարող են նպաստել միջմշակութային և միջազգային փոխշփումներին, մշակութային իրազեկության մակարդակի բարձրացմանը, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ձևավորմանը:

Ֆակուլտետն ուսանողներին առաջարկում է մասնագիտության ժամանակակից կրթական ծրագրեր անգլերեն-հայերեն, ֆրանսերեն-հայերեն, գերմաներեն-հայերեն, իտալերեն-հայերեն, կորեերեն-հայերեն և չինարեն-հայերեն լեզվազույգերով: Ֆակուլտետում նաև իրականացվում է միջմշակութային ուսուցում՝ ուսումնասիրվող լեզուների բնախոս երկրների երկրագիտության ուսուցման հենքով:

Նպատակը: Ապահովել միջլեզվական և միջմշակութային հաղորդակցական իրազեկություն, հմտություններ, ունակություններ և կարողություններ ուսումնասիրվող լեզուների և մայրենիի հասարակական ու մշակութաբանական առանձնահատկությունների գիտակցման հենքի վրա:

Առաքելությունը: Դառնալ թարգմանական և թարգմանաբանական կրթության ազգային և տարածաշրջանային գերազանցության կենտրոն՝ թարգմանական գործունեության և թարգմանաբանական հետազոտական բոլոր ուղղություններով:

ԹՄՀ ֆակուլտետի ձեռքբերումները

  • Կրթական ծրագրերը բնութագրվում են ժամանակակից կրթական մոտեցումների և լավագույն կրթական ավանդույթների գերազանց համադրմամբ։
  • Առանձնանում է լեզվական և մշակութային այնպիսի գիտելիքի տրամադրմամբ, որը կարևոր է լեզուն միջլեզվական հաղորդկացության ժամանակ գործածելիս. թարգմանչի մասնագիտությունը գործնական ու պահանջարկված է ավանդաբար՝ պայմանավորած տարբեր լեզուներով խոսողների միջև հաղորդակցական կարիքներով։
  • Ապահովված է միջմշակութային կրթական միջավայր. լեզվակիր դասախոսները ամեն տարի իրենց ներդրումն են ունենում կրթական գործընթացին։
  • Հնարավորություն է ընձեռում լավագույն ուսանողներին սովորելու աշխարհի, մասնավորապես՝ Եվրոպայի առաջատար բուհերում:
Կարդալ ավելին
Փակել

Մասնագիտություններ 

Բակալավրիատ

Առկա ուսուցում 

Թարգմանչական գործ (ֆրանսերեն-հայերեն, գերմաներեն-հայերեն, անգլերեն-հայերեն, իտալերեն-հայերեն, իսպաներեն-հայերեն, չինարեն-հայերեն, կորեերեն-հայերեն)

Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն)

Հեռակա ուսուցում

Միջմշակութային հաղորդակցություն

Մագիստրատուրա

Երկլեզու թարգմանիչներ (ֆրանսերեն-հայերեն, գերմաներեն–հայերեն, անգլերեն- հայերեն)

Ֆակուլտետի կազմի մեջ մտնում են՝

  1. Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը
  • Թարգմանչական լաբորատորիան
  1. Գերմաներենի ամբիոնը
  2. Հայագիտության ամբիոնը
  3. Ռոմանական լեզուների ամբիոնը
  1. Ասիական լեզուների գիտաուսումնական կենտրոնը
  • Կորեերեն լեզվի և մշակույթի կենտրոնը
  • Հնդկերեն լեզվի և մշակույթի կենտրոնը
  • Չինագիտության լաբորատորիան

Թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի խորհրդի կազմը

 

Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման (ԹՄՀ) ֆակուլտետի դեկան

Դեկանի տեղակալ՝ Աշխեն Բաբայան

Քարտուղարներ՝ Տաթևիկ Սարգսյան, Սյուզաննա Համբարձումյան, Անուշ Հարությունյան

Ուսումնական բաժին՝ (+374 11) 300111 (2-09) Ընդհանուր բաժին՝ (+374 11) 300150 (2-22, 2-21, 2-23) Ընդունող հանձնաժողով՝ (+374 10) 520563 (2-87)
info@brusov.am