Ֆակուլտետի գործունեությունն ուղղված է արդի հասարակական պահանջներին համապատասխան աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստմանը:
Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետը ԲՊՀ-ի երիտասարդ և հեռանկարային ֆակուլտետներից է: Ֆակուլտետը առաջարկում է բարձրագույն կրթության համակարգի և արդի հասարակական պահանջներին համապատասխանող մասնագիտական կրթական ծրագրեր՝ ապահովելով որակյալ և աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ: Ֆակուլտետը որդեգրել է ուսանողակենտրոն կրթության սկզբունքներ՝ պատրաստելով բարձր որակավորմամբ շրջանավարտներ: Ֆակուլտետի ուսանողական կյանքը հագեցած է ուսումնագիտական և ուսանողական տարաբնույթ միջոցառումներով:
ՍԳՍ ֆակուլտետի ձեռքբերումները
- Ֆակուլտետն ապահովում է որակյալ կրթություն՝ միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան:
- Ֆակուլտետն իրականացնում է միջազգաին ակտիվ համագործակցություն, մասնավորապես՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC CAUCASUS) «Մարդը և կենսոլորտը» ծրագրի, Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի (РУДН) «Մետաքսի ճանապարհը ԱՊՀ երկրներում» ծրագրի, Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի և հանրային սննդի դպրոցների ասոցացիայի (EURHODIP) զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում եվրոպական կրթական ծրագրերի հետ:
- Ֆակուլտետի կրթական ծրագրերը համադրելի են արևմտյան բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ծրագրերի հետ, և ֆակուլտետի ուսանողները այդ համալսարաններում (Գերմանիայի Հալեի համալսարան, Էստոնիայի Տարտուի համալսարան, Լեհաստանի Յան Կոչանովսկու համալսարան և այլն) առանց որևէ դժվարության մասնակցում են փոխանակման ծրագրերի: Ամբիոնը Եվրամիության «Էրազմուս» ծրագրի շրջանակներում իրականացնում է եռամյա «Ժան Մոնե մոդուլ» ծրագիրը՝ նախատեսված 2017–2020 թվականների համար։
- Ֆակուլտետը ստեղծում է դեսպանատների, համալսարանների, ՌԴ-ի և Եվրոպայի ազգային մշակութային կենտրոնների հետ նախագծեր իրականացնելու հնարավորություն:
- Ֆակուլտետի ուսանողների պրակտիկան իրականացվում է ՀՀ Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում, ՀՀ նախագահի աշխատակազմում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում, Երևանի քաղաքապետարանում, «Մեդիամաքս» և «Արմենպրես» լրատվական գործակալություններում, հանրային ռադիոյում, «Առավոտ» պարբերականում, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, հյուրանոցներում և գիտաուսումնական տարբեր հաստատություններում: