Ֆակուլտետի գործունեությունն ուղղված է ռուսաց և օտար լեզուների մասնագետների պատրաստմանը: Ներկայումս ֆակուլտետում պատրաստում են նաև եռալեզու և երկլեզու թարգմանիչ-մասնագետներ:
Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետը հիմնադրվել է ԲՊՀ-ի ստեղծման առաջին իսկ օրվանից:
Բարձրագույն կրթության համակարգի արդիականացման համատեքստում, այսօր ընդլայնվել է առաջարկվող մասնագիտությունների, լեզուների և դրանց ուսուցման ձևերի շրջանակը:
Ֆակուլտետի ուսանողները ներգրավված են համալսարանում կազմակերպվող տարբեր միջոցառումներին, ակտիվորեն մասնակցում են ֆակուլտետի մշակութային և գիտական կյանքին՝ երիտասարդական համաժողովներին և մրցույթներին, գիտագործնական գիտաժողովներին և սեմինարներին:
ՌՕԼ ֆակուլտետի ձեռքբերումները
Ֆակուլտետն ապահովում է միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան որակյալ կրթություն, որը ֆակուլտետի ուսանողությանը թույլ է տալիս՝
- մասնակցելու ակադեմիական փոխանակման ծրագրերին ՌԴ-ի և Եվրոպայի բուհերում,
- ընտրելու և ուսանելու առաջարկվող ավելի քան 14 օտար լեզուներից երեքը (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն, ռումիներեն, բուլղարերեն, լեհերեն, հոլանդերեն, վրացերեն, չինարեն, կորեերեն, հինդի),
- նախապատրաստվելու միջազգային վկայագրված քննություններին և հաջողությամբ հանձնելու դրանք,
- նախագծեր իրականացնելու տարբեր երկրների դեսպանատների, համալսարանների, ՌԴ-ի և Եվրոպայի ազգային մշակութային կենտրոնների հետ:
Ֆակուլտետի ուսանողների պրակտիկան իրականացվում է ռուսական մշակույթի և գիտության կենտրոնում, դպրոցներում, ՀՀ կրթական այլ հաստատություններում: