Կրթության և մասնագիտական մանկավարժության (ԿՄՄ) ֆակուլտետ

Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի հիմնական գործունեությունը միտված է մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման միջոցով ապահովելու որակյալ և մրցունակ բարձրագույն կրթություն՝ մանկավարժության, լեզուների դասավանդման մեթոդիկայի, կրթության կառավարման և միջմշակութային հաղորդակցության ոլորտներում: 

Մենք կարևորում ենք մանկավարժական կրթության դերը՝ որպես կրթական համակարգի առանցքային օղակ և վստահ ենք, որ բազմակողմանի զարգացած, լեզվական և մշակութային խորը գիտելիքներով զինված, մասնագիտական դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու ունակ ուսուցիչները, մանկավարժներն ու կրթության կառավարիչներն ի զօրու են ընդունել մեր ժամանակների մարտահրավերներն և իրականացնել կրթության ոլորտի բարեփոխումները:

ԿՄՄ ֆակուլտետի նպատակը: Մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման միջոցով խթանել համալսարանի մրցունակությունն ազգային, տարածաշրջանային և միջազգային կրթական տարածքներում:

Առաքելությունը: Դառնալ ժամանակակից պահանջներին համահունչ կարողություններ և հմտություններ ունեցող մանկավարժների պատրաստման և վերապատրաստման կենտրոն, և կրթական ու հետազոտական ծրագրերի իրականացման միջոցով նպաստել ԲՊՀ-ի մրցունակությանը ազգային, տարածաշրջանային և միջազգային կրթական տարածքներում:                           

ԿՄՄ ֆակուլտետի ձեռքբերումները. 

Վերանայվել են բակալավրական և մագիստրոսական մասնագիտական կրթական ծրագրերը՝ ապահովելով դրանց համադրելիությունը ԱՊՀ և եվրոպական կրթական ծրագրերի հետ, ստեղծվել են ծրագրային և ուսումնամեթոդական փաթեթներ՝ մասնագիտությունների զարգացման արդի միտումներին և կրթական պահանջներին համահունչ։

Ուսանողների ինքնուրույն գործունեությունը խթանելու նպատակով ստեղծվել է համապատասխան կրթական միջավայր:

Ընդլայնվել են ՏՀՏ-ների դիդակտիկական գործառույթները, որոնք հնարավորություն են ընձեռում մշակել դասավանդման նոր ձևեր ու մեթոդներ և ապահովել ուսանողի և դասախոսի միջև անմիջական հետադարձ կապը:

Ֆակուլտետի լավագույն ուսանողները հնարավորություն ունեն արտերկրյա համալսարաններում իրականացնելու կարճաժամկետ և երկարաժամկետ ուսումնառություն և անցկացնելու մասնագիտական պրակտիկա:

Կարդալ ավելին
Փակել

ԿՄՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Բակալավրիատ

Առկա և հեռակա ուսուցում

Մասնագիտություն՝ «Մասնագիտական մանկավարժություն»

Կրթական ծրագրեր.

  • «Անգլերեն և գրականություն»
  • «Ֆրանսերեն և գրականություն»
  • «Գերմաներեն և գրականություն»
  • «Ռուսաց լեզու և գրականություն» 

Մագիստրատուրա

Առկա ուսուցում

Մասնագիտություն՝ «Մասնագիտական մանկավարժություն»

Կրթական ծրագրեր.

  • «Անգլերեն և գրականություն»
  • «Ֆրանսերեն և գրականություն»
  • «Գերմաներեն և գրականություն»
  • «Ռուսաց լեզու և գրականություն»
  • «Չինարեն և գրականություն»

Մասնագիտություն՝ «Կառավարում», Կրթական ծրագիր՝ «Հանրային կառավարում»

Մասնագիտություն՝ «Կրթական գիտություններ», Կրթական ծրագիր՝ «Կրթության գնահատում և թեստավորում»

Հեռակա ուսուցում

Մասնագիտություն՝ «Մասնագիտական մանկավարժություն»

Կրթական ծրագրեր.

  • «Անգլերեն և գրականություն»
  • «Ֆրանսերեն և գրականություն»
  • «Գերմաներեն և գրականություն»
  • «Ռուսաց լեզու և գրականություն»

Մասնագիտություն՝ «Կառավարում», Կրթական ծրագիր՝ «Հանրային կառավարում» 

Ֆակուլտետի կազմում գործում են 3 ամբիոն.

Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի խորհրդի կազմը

 

 
Կրթության և մասնագիտական մանկավարժության (ԿՄՄ) ֆակուլտետի դեկան՝ 

Դեկանի տեղակալ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Իռենա Մադոյան

Քարտուղարներ՝ Ռայա Ավետիսյան, Հասմիկ Ասատրյան

Ուսումնական բաժին՝ (+374 11) 300111 (2-09) Ընդհանուր բաժին՝ (+374 11) 300150 (2-22, 2-21, 2-23) Ընդունող հանձնաժողով՝ (+374 10) 520563 (2-87)
info@brusov.am