Սեպտեմբերի 9-ին Ավստրիական գրադարանի հյուրն է Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, հայագիտության և ընդհանուր լեզվաբանության գծով դոցենտ, աստվածաշնչյան ուսումնասիրությունների և եկեղեցու պատմության բաժնի ավագ հետազոտող, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի փորձագետ անդամ Յասմին Դում-Թրագուտը, ով հանդես կգա «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հետազոտություններ Ավստրիայի արխիվներում և հայկական գյուղերում» թեմայով զեկույցով: Բանախոսը զեկուցելու է Առաջին համաշխարհային պատերազմի հայ ռազմագերիների ճակատագրերի մասին: Այս թեմայով Ցեղասպանության թանգարանում օգոստոսի 31-ից բացվելու է ցուցահանդես, որի կազմակերպման աշխատանքները ղեկավարում է դոկտոր Յասմին Դում-Թրագուտը:
Միջոցառման տևողությունը՝ 2 ժամ
Կազմակերպիչ ստորաբաժանումը՝ Ավստրիական գրադարան
Միջոցառման պատասխանատուն (ները)՝ Ավստրիական գրադարանի ղեկավար՝ Լիանա Սաֆարյան, Ավստրիական գրադարանի աշխատակից՝ Անի Սիմոնյան