Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) հետ միասին ս. թ. մայիսի 13-ին՝ ժամը 13:30-17:30, կազմակերպում է «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագրի ամփոփիչ համաժողովը:
NACAR Ծրագիրը ֆինանսավորվել է Նորվեգիայի կառավարության և Կրթության միջազգային համագործակցության նորվեգական գործակալության (HK-dir) կողմից: Ծրագրի հայաստանյան գործընկերներն են ԱՓՇԱՏԿ-ը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, իսկ նորվեգական կողմից` Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալությունը (NOKUT) և Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանը (USN - University of South-Eastern Norway):
NACAR ծրագրի նպատակն է Հայաստանում և Նորվեգիայում ակադեմիական ներուժի զարգացումը և երկու երկրների բուհերի միջև համագործակցության խթանումը` ընդունելության և ճանաչման ինստիտուցիոնալ թափանցիկ չափանիշների և ընթացակարգերի կիրարկմամբ:
Համաժողովի ընթացքում կներկայացվեն ծրագրի նպատակները, ձեռքբերված արդյունքները, մշակված մեթոդաբանութական ձեռնարկը և այլն:
Համաժողովին կմասնակցեն շուրջ 40 ներկայացուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ու ՀՀ բուհերից, ԱՓՇԱՏԿ-ից, Նորվեգիայի Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալության և Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի գործընկերը:
Համաժողովի լեզուն անգլերենն է: Համաժողովի օրակարգը կցված է՝ https://brusov.am/website/documentation/files/0915d75d.docx: