Հարգելի՛ ուսանողներ,
Ս.թ. մարտի 23-ին՝ ժամը 13:30-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի երրորդ և չորրորդ կուրսերում սովորող ուսանողների համար անցկացվելու է տեղեկատվական սեմինար, որի նպատակն է ուսանողներին ներկայացնել կուրսային և ավարտական աշխատանքների պատրաստման ընդհանուր սկզբունքները: Սեմինարի ժամանակ քննարկվելու են հետևյալ հարցերը.
- Կուրսային և ավարտական աշխատանքների համար ներկայացվող հիմնական պահանջները:
- Կուրսային և ավարտական աշխատանքների կառուցվածքային տարրերը:
- Գրագողության դրսևորումներն ու դրա բացառման մեխանիզմները:
Սեմինարն անցկացվում է Միջգիտակարգային ուսումնասիրությունների կենտրոնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ՝ կուրսային և ավարտական աշխատանքների որակի բարելավման նպատակով:
Խրախուսվում է նաև այլ կուրսերում սովորող ուսանողների մասնակցությունը:
Սեմինարի բանախոսներն են.
- Վիոլետտա Մանուկյան - ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս
- Լուսինե Պողոսյան - ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս
- Մարինե Կիրակոսյան - Միջգիտակարգային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ
Սեմինարը տեղի կունենա առաջին մասնաշենքի փոքր դահլիճում, ս.թ. մարտի 23-ին՝ ժամը 13:30-ին: