Synergy Days - ՏՀՏ ոլորտի հմտություններ - SMART Talks
03 Օգոստոս Երկ․
17:00
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կառավարում կրթական ծրագրի և Սմարթ ձեռնարկատիրական կենտրոնի #SMARTTalks նախաձեռնության շրջանակներում հայտարարում ենք #SYNERGYDays: Ս․թ․ օգոստոսի 3-ից մինչև 12-ը, ամեն աշխատանքային օր ժամը 17:00-ին ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՍԻՍԹԵՄԶ հայաստանյան մասնաճյուղի փորձառու աշխատակիցների հետ տեղի կունենան բանախոսություններ՝ ՏՀՏ ոլորտի հմտությունների ձևավորման նպատակով։

Բանախոսությունները տեղի կունենան առցանց՝ Zoom հարթակի միջոցով, ինչպես նաև կենդանի կհեռարձակվեն մեր էջում: Նշված օրերին և ժամերին բանախոսություններին կարող եք միանալ այս հղմամբ՝ https://us02web.zoom.us/j/88375812355

Բանախոսությունները տեղի կունենա հետևյալ թեմաներով՝
- Ծրագրավորման գործընթացի կառավարում,
- Պրոդուկտների մշակում և դիզայն (UX/UI Design principles),
- Պրոդուկտների կառավարում,
- ՏՏ նախագծերի կառավարում,
- Թվային մարքեթինգ (Digital Marketing),
- Որակի ապահովում (QA),
- Տեխնիկական գրագրություն,
- Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը և դրա զարգացման ուղղությունները։

Բանախոսություններին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝ https://forms.gle/wSqWD5hxK9G4Fk5M6