Ստեղծագործական հմտությունների զարգացման դասընթաց՝ Ավստրիական գրադարանում
26 Սեպտեմբեր Երկ․
09:00
Ավստրիական գրադարան

26-ից 29-ը Ավստրիական գրադարանում կկազմակերպվի ստեղծագործական հմտությունների զարգացման դասընթաց, որը կվարի գերմաներեն դասագրքերի հեղինակ և գրավոր խոսքի զարգացման մասնագետ Ուրս Լուգերը:

Դասընթացի աշխատանքային լեզուն գերմաներենն է։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան մասնագիտական գիտելիքներ գրավոր խոսքի զարգացման վերաբերյալ ֆիկցիոնալ գեղարվեստական տեքստեր գրելու հմտություններ ձեռք բերելու նպատակով: Դասընթացի ավարտին մասնակիցները գործնական աշխատանքով կամրապնդեն ստացած գիտելիքները՝ գրելով կարճ պատմվածքներ՝ ուսանողական ամսագրի հերթական համարում լույս ընծայելու նպատակով: