SMARTTalks - Գաղափարից՝ ֆինանսավորում
09 Հուլիս Հնգ․
19:00
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Գաղափարից՝ ֆինանսավորում

Լիլիթ Արզոյան
Նախագծի ղեկավար
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Լիլիթը մասնագիտանում է ֆոնդհայթայթման և ցանցերի կառավարման, կազմակերպչական կարողությունների զարգացման ոլորտներում։
Աշխատում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամում որպես նախագծի ղեկավար։
Նախկինում Լիլիթը աշխատել է ՏՏ ոլորտում։ Աշխատել է նաև տարբեր միջազգային կազմակերպություններում և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում։

Բանախոսությանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝ https://forms.gle/4cKDLsfJEqSGeCwC8

Բանախոսությանը կարող եք միանալ այստեղ՝

Հուլիսի 9, 19։00

SMART Talks-ը ԲՊՀ «Կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի և SMART Caffe ձեռնարկատիրական կենտրոնի նախաձեռնությունն է, որի նպատակն է՝

1. Նպաստել և խթանել «Կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների հետաքրքրությունը ձեռնարկատիրության, ստարթափների և հատկապես բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններում աշխատելու համար։
2. «Կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի և ընդհանրապես ԲՊՀ ուսանողների շրջանում զարգացնել իմացությունը ձեռնարկատիրության, ստարթափների, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, դրանց կիրառելիության նկատմամաբ, բարձրացնել հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունների և ուղղությունների նկատմամբ։
Մանրամասնել, թե «Կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները ինչպես կարող են դառնալ հաջողակ ձեռնարկատերեր, ինչ գործառույթներ կարող են իրականացնել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններում, ինչ գիտելիք և հմտություններ է հարկավոր ունենալ և ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել նպատակներին հասնելու համար։
3. Ամրապնդել բուհ-գործատու կապը՝ փոխադարձ շփումների և քննարկումների միջոցով համապատասխանեցնել «Կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի բովանդակությունը գործատուների պահանջներին։
4. Ստեղծել գործարարության և կառավարման ոլորտի հարթակ, որը կհեշտացնի շրջանավարտ-գործատու փոխադարձ ճանաչողությունը։
5. Նպաստել «Կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի և ընդհանրապես ԲՊՀ ուսանողների գործնական-մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացմանը։
6. Ստեղծել հնարավորություններ «Կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների համար հետագայում պրակտիկա անցել համագործակցող կազմակերպություններում։

SMART Talks նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է հեռավար դասախոսութունների ֆորմատով հանդիպումներ իրականացնել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ու նրանց աշխատակիցների, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում ներգրավված գործող փորձագետների հետ, ովքեր կխոսեն այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝

- Ձեռնարկատիրություն,
- Մարդկային ռեսուրսների կառավարում,
- Որակի ապահովում (QA)
- Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը և դրա զարգացման ուղղությունները,
- Ծրագրավորման գործընթացի կառավարում,
- ՏՏ նախագծերի կառավարում (IT Project Management),
- Պրոդուկտների կառավարում (Product Management),
- Թվային մարքեթինգ (Digital Marketing, SEO, SMM),
- Պրոդուկտների մշակում և դիզայն (UX/UI Design principles):