#SMARTTalks-ի շրջանակներում նախատեսվում է հանդիպում շվեյցարացի ներդրող Սեդրիկ Վոլդբուրգերի հետ՝ Վենչուրային ֆինանսավորում սթարթափների համար թեմայով։
Սեդրիկը սկսել է ձեռնարկատիրությամբ զբաղվել դեռևս տասնչորս տարեկանից։ Նա ստեղծել և վաճառել է ձեռնարկություններ ստեղծագործական, առևտրային և բլոկչեյնի ոլորտներում։ Սեդրիկն ունի ճարտարագետի կրթություն ETH Zurich համալսարանից և հետաքրքրվում է բարդ գլուխկոտրուկներով, մրցունակ պրոդուկտներով և ֆինանսական տեխնոլոգիաների ապագայով։ Սեդրիկը վարում է մինիմալիստական կյանք, ունի ընդամենը 64 իր և վարում է վլոգ։
Սեդրիկի վլոգին կարող եք բաժանորդագրվել այստեղ՝ https://www.youtube.com/channel/UCXn-0gaqQx4p52iZd2CMu9g
Tomahawk.VC-ն վենչուրային ֆոնդ է, որը սերտ համագործակցում է իր կողմից ներդրում կատարած կազմակերպությունների հետ։ Tomahawk.VC-ն մինչև 2 միլիոն դոլար ներդրում է կատարում նոր սթարթափներում, որոնք ունեն գլոբալ ուղղվածություն։
Առցանց հանդիպումը տեղի կունենա Zoom հարթակում։
Հանդիպման լեզուն անգլերենն է։
Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝ https://forms.gle/PKJ2rjubeKuCDzJY8