Մրցունակ գիտելիքի ծրագիր. դասընթացների շարք ԿՈՆՆԵԿՏ ծրագրի շրջանակներում
24 Ապրիլ Երկ․
ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

Հարգելի՛ երիտասարդներ, 

Ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (ԿՈՆՆԵԿՏ https://connecterasmus.com/) ծրագրի շրջանակներում մեկնարկում են դասընթացներ:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ձեզ համար պատրաստել է Մրցունակ գիտելիքի ծրագիրը, որը ներառում է ներքոնշյալ երեք դասընթացները՝ 

Դասընթաց 1.1: Բիզնեսի խթանման (pre-acceleration) դասընթաց

Դասընթաց 1.2: Բիզնեսի աքսելերացիայի դասընթաց

Դասընթաց 2: Թվային հմտությունների զարգացման դասընթաց

Դասընթաց 3: Առաջնորդություն և արվեստի հմտություններ 

Ծրագիրը և դասընթացներն առաջարկում են ձեզ մենթորություն՝ դասավանդողների և բիզնես միջավայրի ներկայացուցիչների կողմից, հասանելիություն դեպի CONNECT ծրագրի գործընկերների կողմից մշակված տարբեր կրթական ռեսուրսներ, մասնակցություն բիզնես գաղափարների մրցույթներին, փորձի փոխանակում գործընկեր համալսարաններում: Մշակված ծրագիրը և դասընթացները արդիական են և մեծ պահանջարկ են վայելում ամբողջ աշխարհում երիտասարդների շրջանում՝ առաջարկելով թվային հմտություններ զարգացնելու, բիզնեսի զարգացման գործնական գիտելիքներ ստանալու և առաջնորդության հմտություններն ամրապնդելու գործնական դասընթացներ: 

Ծրագրի, դասընթացների, այլ մանրամասների և գրանցման համար՝ 

http://bsuconnect.tilda.ws/ 

Ծրագրի մեկնարկը՝ Ապրիլի 24, 2022 թ.:

Ծրագրի միջին տևողությունը՝ 3 շաբաթ:

Դասավանդման մեթոդը՝ առցանց դասեր (կարող եք ստեղծել ձեր սեփական ժամանակացույցը), գործնական տնային աշխատանք, ինտերակտիվ առցանց հանդիպումներ և առերես հանդիպումներ:

Ուսուցման հարթակը՝ MOODLE:

Արդյունքներ և ձեռքբերումներ՝ հավաստագիր (ծրագրի 80%-ին մասնակցության դեպքում), բիզնես պլան, ձեռք բերված թվային, ձեռնարկատիրական և առաջնորդական հմտություններ։

Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ԿՈՆՆԵԿՏ ծրագրի համակարգող

Լևոն Բաբամյանին՝ levon.babamyan@gmail.com, +374 93 55760 և ԿՈՆՆԵԿՏ ծրագրի օգնական Անի Հովսեփյանին՝ annie.hovsepyan@gmail.com, +374 77 162957