Գիտաժողով «Լեզվաբանական գիտաճյուղերի զարգացման նոր միտումները ֆրանսախոսության շրջանակում» թեմայով
10 Դեկտեմբեր Երք․
10:00
ՖՀՄԱՆ կենտրոն

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը և Ռոմանական լեզուների ամբիոնը հրավիրում են Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության անդամ ուսումնական հաստատություններում ընդգրկված բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին՝ մասնակցելու «Լեզվաբանական գիտաճյուղերի զարգացման նոր միտումները ֆրանսախոսության շրջանակում» միջհամալսարանական ուսանողական գիտաժողովին, որը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10-ին Վ. Բրյուսովի անվան համալսարանի ՖՀՄԱՆ կենտրոնում:

Զեկույցների առաջարկությունները կարելի է ուղարկել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 8-ը minassianj@mail.ru էլեկտրոնային հասցեին: