Հայ-ավստրիական կոնտակտային սեմինար
16 Մայիս Հնգ․
15:30
ԵՊԼՀ նիստերի մեծ դահլիճ
+374 11 300 150
info@brusov.am

Ավտրիական Էրազմուս+ ազգային գործակալությունը (OeAD-GmbH) Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համատեղ կազմակերպում են ուսումնագործընկերային այց Հայաստան: «Հայ-ավստրիական կոնտակտային սեմինարը» միտված է կապեր հաստատելու և ամրապնդելու երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև և բացահայտել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում բուհական համագործակցության նոր հեռանկարները:

Սեմինարի նպատակն է.

• ծանոթացնել Ավստրիայի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի առանձնահատկություններին

• Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում նախաձեռնել ուսանողների (դասընթացներ, պրակտիկա) և բուհական (անձնակազմի դասավանդում, վերապատրաստում) երկկողմանի փոխանակումներ

• Էրազմուս+ Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրային նոր գաղափարներ մշակել և դիմել դրամաշնորհային մրցույթին

• հայ մասնակիցներին ծանոթացնել Ավստրիայի զարգացման համագործակցության APPEAR ծրագրի հնարավորություններին

Ավստրիական պատվիրակությունը բաղկացած է 22 մասնակիցներից՝ 12 բուհերից և ազգային գործակալությունից, իսկ հայաստանյան կողմից հանդիպմանը կմասնակցեն 45 ներկայացուցիչներ երևանյան և մարզային 20 բուհերից։

Միջոցառումների օրացույց

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031