Հանդիպում «ՍՏԱՄԻՆԱ» ընկերության հետ
14 Հունիս Երկ․
12:00

Ցանկանում ենք տեղեկանցել, որ ս.թ. հունիսի 14-ին ժամը 12:00-ին ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում նախատեսվում է անցկացնել հանդիպում «ՍՏԱՄԻՆԱ» ընկերության հետ: Հանդիպմանը նախատեսվում է ներկայացնել վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային-մրցույթ, որի հաղթողները կունենան հնարավորություն աշխատելու ՀՀ-ում գործող մի շարք ոլորտների լավագույն ընկերություններում՝ ֆինանասնաբանկային և ներդրումային ոլորտ, մարքեթինգային ոլորտ, արևային համակարգեր, լոգիստիկա, արտաքին գովազդ, հանրային սնունդ:

Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան աշխատելու ՀՀ-ում գործող հետևյալ ոլորտների լավագույն ընկերություններում՝

• IT ոլորտ
• ֆինանասնաբանկային և ներդրումային ոլորտ
• Մարքեթինգային ոլորտ
• Արևային համակարգեր
• Լոգիստիկա
• Արտաքին գովազդ
• Հանային սնունդ

Առաջին քայլը ամենապարզն է, մնացած քայլերը խոստանում ենք, որ լինելու են մարտահրավեր նետող ու հետաքրքիր, որի միջոցով կբացահայտես քեզ ու քո պոտենցյալը:

Անհրաժեշտ քայլերը.

• Մանսակցել քո համալսարանում կայանալիք հանդիպմանը
• Հանդիպման ժամանակ մասնակցել տեղում թեստավորմանը
• 70% և ավելի արդյունքներ ցուցաբերած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի
• Լավագույնները կվերապատրաստվեն ապագա գործատուի ֆինանսավորմամբ և կանցնեն աշխատանքի

Այն բացառիկ առաջարկը, որը կստանան մրցույթի հաղթողները.

• 300.000 դրամ արժողությամբ 2-ամսյա ինտենսիվ վերապատրաստման ծրագիր, որը կկարողանաս անցնել ամբողջությամբ անվճար
• Բարձր վարձատրվող և շուկայում մշտապես պահանջարկ ունեցող մասնագիտության ձեռքբերում
• Պրակտիկ գիտելիքներ, ինտերակտիվ շփումներ և գործնական հմտություններ ողջ ծրագրի ընթացքում
• Աշխատանքի երաշխավորված հնարավորություն մեր գործընկեր ՀՀ լավագույն կազմակերպություններում

Ստամինան կտա քեզ ավելին քան աշխատանքային փորձն է, քանի որ աշխատանք փնտրելիս հաստատ բախվել ես այդ խնդրին:

Ստամինան վաճառքի աութսորսինգային առաջին կազմակերպությունն է Հայաստանում, որի նպատակն ու առաքելությունն է փոխել վաճառքի մասին պատկերացումները, կրթել ավելի պրոֆեսիոնալ երիտասարդ մասնագետներ և բալանսավորել շուկայում վաճառքի լավ մասնագետների առաջարկն ու պահանջարկը:

Մանրամասների համար՝ +374 11 644 040, hello@stamina.am, www.stamina.am