Հանդիպում Ռուբեն Մուրադյանի և Գևորգ Հակոբյանի հետ
18 Փետրվար Երք․
14:00
ԵՊԼՀ մեծ դահլիճ
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Փետրվարի 18-ին՝ ժամը 14:00՝ ԵՊԼՀ մեծ դահլիճում (2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ), տեղի կունենա հանդիպում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի առաջատար արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի և հայ օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանի հետ: Ուսանողների մասնակցությունը խրախուսվում է, իսկ ակտիվ հարցադրումները շփումը կդարձնեն ավելի ինտերակտիվ ու բովանդակալի: