Հանդիպում «Orders.co» կայքի ներկայացուցիչների հետ
02 Մայիս Երկ․
12:00
ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ,

Ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 12:00-ին՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում, կազմակերպվում է հանդիպում՝ «Օրդերս.կո» (Orders.co) կայքի ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացնելու են կազմակերպության թափուր հաստիքները և ծրագրերը ուսանողների և շրջանավարտների համար: 

Սիրով սպասելու ենք բոլորին: