Հանդիպում «Հայ Առաջադեմ երիտասարդություն» երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ
29 Մարտ Չրք․
13:30
Սմարթ կենտրոն

Հարգելի՛ ուսանողներ, շրջանավարտներ,   

Հետաքրքրվա՞ծ եք երիտասարդական ոչ ֆորմալ կրթությամբ, ցանկանու՞մ եք մասնակցել տաբեր տեղական և միջազգային ծրագրերի, կամավորական նախաձեռնությունների և զարգացնել ձեր հմտություններն ու կարողությունները: 

Միացե՛ք մեզ մարտի 29-ին՝ ժամը 13:30-ին, ԲՊՀ-ի ՍՄԱՐԹ Ձեռներեցության կենտրոնում, որտեղ տեղի կունենա հանդիպում «Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ»-ի աշխատակիցների հետ, որոնք կներկայացնեն կազմակերպության ներկա ծրագրերն ու հնարավորությունները: 

ՀԱԵ-ը նպատակ ունի աջակցել, ոգեշնչել և ներգրավել երիտասարդներին Հայաստանից և ամբողջ աշխարհից՝ զարգացնելու իրենց սոցիալական առաջնորդության հմտությունները և հանդես գալու որպես փոփոխություններ կատարողներ: Տարբեր նախագծերի, նախաձեռնությունների և ոչ ֆորմալ կրթության գործիքների միջոցով կազմակերպությունը օգնում է երիտասարդներին հաջողության հասնել՝ ստանալով գիտելիք, զարգացնելով հմտություններ և կարողություններ: