Հանդիպում ARLOOPA կազմակերպության ներկայացուցիչների հետ
28 Նոյեմբեր Հնգ․
13:30
ԵՊԼՀ 3 մասնաշենք, դահլիճ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին ժամը 13:30-ին ԵՊԼՀ-ի գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում ARLOOPA կազմակերպության ներկայացուցիչները անցակացնելու են բացառիկ ներկայացում ԵՊԼՀ-ականների համար:

ARLOOPA-ն մասնագիտացած է լրացված իրականության (Augmented Reality) և վիրտուալ իրականության (Virtual Reality) տեխնոլոգիաների վրա հիմնված հավելվածների և խաղերի ստեղծման գործում:

Ստեղծել է ավելի քան 30+ VR և 10+ AR հավելվածներ ու խաղեր այնպիսի հայտնի կազմակերպությունների և բրենդերի համար, ինչպիսիք են Coca-Cola, Brussels Airlines, Philip Morris, GSK, UNDP, WWF, Faberlic և այլն: ARLOOPA հավելվածի միջոցով հնարավոր է իրական միջավայրը հավելել թվային բովանդակությամբ. հայտնի մարդիկ կարող են հայտնվել մեր կողքին 3D անիմացիոն կերպարների տեսքով, գրքերի հերոսները կարող են կենդանանալ, արվեստի գործերը՝ անիմացվել, շապիկները՝ խոսել, պատմական կոթողները վերականգնվել 3D տարբերակով և շատ ավելին: