Ֆրանկոֆոն անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն ՖՀՄԱՆ կենտրոնում
05 Դեկտեմբեր Հնգ․
10:30
ՖՀՄԱՆ կենտրոն

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը Հայկական կինոկենտրոնի հետ համատեղ կազմակերպել է ֆրանկոֆոն անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն, որը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ին Վ. Բրյուսովի անվան համալսարանի ՖՀՄԱՆ կենտրոնում: Միջոցառումը վարում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի համակարգող, կինոգետ և թարգմանիչ Նունե Գալստյանը: Ցուցադրությունից հետո կկազմակերպվի բանավեճ ֆիլմերում բարձրացված հարցերի շուրջ: