Flyone ընկերության կողմից բաց դռների անցկացում ԲՊՀ ուսանողների համար
27 Սեպտեմբեր Երք․
10:00
Նիստերի փոքր դահլիճ

Flyone ավիաընկերությունը կազմակերպում է բաց դռների օր՝ կազմակերպության շարքերը նոր աշխատակիցներով համալրելու նպատակով: Նման միջոցառում ԲՊՀ-ում անցկացվում է 2-րդ անգամ: 

Մասնակցի՛ր մեր համալսարանում կայանալիք հանդիպմանը Flyone-ի ներկայացուցիչների հետ և ստացի՛ր քեզ հուզող հարցերի պատասխանները:

Հանդիպումը նախատեսված է Սերվիսի և զբոսաշրջության ամբիոնի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողներին կներկայացվեն ընկերության գործունեության մանրամասները, ինչպես նաև կքննարկվեն աշխատանքի ընդունվելու հնարավորությունները: 

Նմանատիպ միջոցառումների արդյունքում ԲՊՀ ուսանողները և շրջանավարտները հնարավորություն են ստանում գտնելու աշխատանք: