ԷՐԱԶՄՈՒՍ+ ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն
18 Փետրվար Երկ․
14:00
ԵՊԼՀ-ի գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. փետրվարի 18-ին՝ ժամը 14.00, ԵՊԼՀ-ի գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի է ունենալու տեղեկատվական հանդիպում:

Հարգելի՛ գործընկերներ,

Սույնով ցանկանում ենք տեղեկացնել, որ Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Ռումինիայի Հանրապետության Սիբիուի «Լուչիան Բլագա» համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2019-2020 ուս. տարվա առաջին կիսամյակի ընթացքում, ինչպես նաև ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ-ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար (https://www.ulbsibiu.ro/en/):  

Սիբիուի «Լուչիան Բլագա» համալսարանն առաջարկում է հետևյալ կրթական ծրագրերը՝

  • Լեզվաբանություն/բանասիրություն
  • Քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ
  • Լրագրություն
  • Տուրիզմ և սերվիս
  • Հանրային հաղորդակցում
  • Հանրային կառավարում

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ 

https://erasmusplus.am/credit-mobility/
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՐՏԻ 15, 2019թ., էլեկտրոնային տարբերակը պետք է ուղարկել annie.hovsepyan@gmail.com էլեկտրոնային հասեցին՝ վերնագրում նշելով ICM in Romania:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար: Փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն տարբերակով: 

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3. Մոտիվացիոն նամակ,
  4. Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
  5. Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
  6. Տեղեկանք բուհում ուսանելու մասին (թարգմանված անգլերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն,
  7. Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ (թարգմանված անգլերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը:

 

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը դասախոսների համար: Փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն տարբերակով: 

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3. Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
  4. Տեղեկանք ԵՊԼՀ-ում դասավանդելու վերաբերյալ,
  5. Մոտիվացիոն նամակ:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն՝ Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, հեռախոս +374 11 300111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: