ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը և Շրջանավարտների միավորումը սկսում են BRUSOVTalks նախագիծը
27 Նոյեմբեր Չրք․
13:30
ՍՄԱՐԹ կենտրոն

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը և Շրջանավարտների միավորումը սկսում են #BRUSOVTalks նախագիծը, որի շրջանակներում առաջին հյուրն է «Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության խմբագիր, ԵՊԼՀ շրջանավարտ, ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման խորհրդի անդամ Արտյոմ Երկանյանը:

Պարոն Երկանյանը ԵՊԼՀ-ականների հետ կկիսվի մասնագիտական փորձով և հաջողության իր բանաձևով՝ բացահայտելով մասնագիտական մի շարք գաղտնիքներ:

Սիրով սպասելու ենք բոլորին ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ժամը 13:30 ԵՊԼՀ ՍՄԱՐԹ կենտրոնում (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 4-րդ հարկ):