ԲՊՀ-ում տեղի կունենա «Ես չեմ խոսում․ դա սիրտն է կարծես» խորագիրը կրող պոեզիայի ցերեկույթ
12 Փետրվար Ուրբ․
16:00

Տեղեկացնում ենք, որ այս տարվա փետվարի 12-ին Կարմիր դահլիճում տեղի է ունենալու  Մարինա Զարեբելնայայի կողմից կազմակերպված «Ես չեմ խոսում. դա սիրտն է կարծես» խորագիրը կրող միջոցառումը։ Մենք երբեմն մոռանում ենք ամենակարևոր զգացումի՝ սիրո մասին։

Իսկ էլ ինչպե՞ս կարելի է արտահայտել այն, եթե ոչ պոեզիայով ու երաժշտությամբ։ Միջոցառման ընթացքում կհնչեն ուսանողների և դասախոսական անձնակազմի կողմից հեղինակած բանաստեղծություններ ու երգեր։ Մուտքն ազատ է։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 30 ուսանող: Միջոցառումը արտաբուհական է: Կան մասնակիցներ, որոնք սովորում են այլ համալսարաններում:

Սիրով սպասում ենք բոլորիդ։