Սիրով հրավիրում ենք Ձեզ
Մարտին Մյուլլերի բանաստեղծությունների ընթերցում-քնարկումներին, որը տեղի կունենա 2023 թվականի մարտի 16-ին, ժամը 15-16-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ավստրիական գրադարանում։
Միջոցառումը իրականացվում է որպես «Ստեղծագործում են ուսանողները» աշխատաժողովի արդյունքների ամփոփում, որն արդեն 3-րդ անգամն է անցկացվել գերմաներենի ամբիոնի DAAD դասախոս Անեգրետ Բայերի կողմից։ Աշխատաժողովի ընթացքում ութ ուսանող, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել են նաև Մարտին Մյուլլերի բանաստեղծություններին:
Միջոցառմանը ներկա կլինի Մարտին Մյուլլերը (առցանց), կկարդա իր բանաստեղծություններից մի քանիսը, կպատասխանի ներկաների հարցերին և քննարկումների մեջ կմտնի ուսանողների հետ, ովքեր իրենց հերթին կկարդան աշխատաժողովի ժամանակ իրենց կողմից գրված բանաստեղծությունները։
Ուրախությամբ սպասում ենք Ձեզ։