Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը 2019 թվականի մարտի 4-ին իր դռները հյուրընկալորեն կբացի ավագ դպրոցների ֆրանսերեն ուսումնասիրող աշակերտների առջև ՝ հնարավորություն տալով այցելել համալսարան մասնագիտական կողմնորոշման կարևոր ընտրությունը կատարելուց առաջ:
Սիրելի՛ ապագա ուսանողներ,
Բաց դռների օրը բացառիկ հնարավորություն է՝ հանդիպելու համալսարանի բակալավրիական և մագիստրոսական բաժինների դասախոսներին և ուսանողներին, ծանոթանալու վերջիններիս ուսումնական ծրագրերին և ուսումնառության ու մասնագիտական իրացման նոր հնարավորություններին, որոնց մասին գուցե երբևէ չեք էլ մտածել: Բաց մի՛ թողեք լավագույն առիթը՝ բացահայտելու Վ. Բրյուսովի անվան համալսարանն ու նրա ջերմ ու աշխույժ մթնոլորտը:
Օրվա ընթացքում դուք կարող եք.
և Ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոններ և ծանոթանալ նրանց գործունեությանը,
Ստորև ներկայացնում ենք Բաց դռների օրվա ծրագիրը.
Ժ. 14.00 - Աշակերտների դիմավորումը ԵՊԼՀ-ի առաջին հարկում /հասցեն՝ Թումանյան 42/:
Ժ. 14.10 – Համալսարանի, մասնավորապես՝ Ռոմանական լեզուների ամբիոնի ֆրանսիական բաժնի ներկայացումը Ակադեմիական նվաճումների կենտրոնում:
Ժ. 14.30 – Մասնակցություն կենտրոնի պատրաստած երաժշտական միջոցառմանը:
Ժ. 15.00 – Այցելություն ԵՊԼՀ-ի մասնաբաժիններ:
Հարգելի աշակերտներ, եթե պատրաստվում եք մասնակցել Բաց դռների օրվան, խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել Ակադեմիական նվաճումների կենտրոնի էլեկտրոնային հասցեով՝ center_cru@brusov.am: