Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու բաց դասախոսության Էրազմուս+ «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի շրջանակներում (https://www.smartcaffe.eu/:
Վայրը՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան (Թումանյան 42, ՍՄԱՐԹ կենտրոն, 4-րդ հարկ)
Աշխատանքային լեզու՝ անգլերեն
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունենալու բաց դասախոսություն, որը վարելու են Հունաստանի Հանրապետության Հելլենիկ Միջազգային Համալսարանի դասախոսներ Ադրիանե Թրեշը և Արգիրիս Սպիրիդիսը:
Բաց դասախոսության թեման է «Ինչպես ապահովագրել նորաստեղծ բիզնեսը ձախողումից»:
Բոլոր հետաքրքրված անձանց մասնակցությունը ողջունելի է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Էրազմուս+ ՍՄԱՐԹ ծրագրի լոկալ համակարգող Լևոն Բաբամյանի հետ՝ levon.babamyan@gmail.com, +374 93 555 760։