Աշխատաժողովը նվիրված է ԲՊՀ հիմնադրման 85-ամյակին և Վ. Բրյուսովի ծննդյան 147- րդ տարելիցին: Աշխատաժողովի բովանդակային ուղղվածությունները հետևյալն են`
1. Հայաստանը`Վ. Բրյուսովի ստեղծագործական հայեցակարգում
2. Վ. Բրյուսովի պոեզիան արծաթե դարաշրջանի անվանի կոմպոզիտորների երաժշտության մեջ
3. Արծաթե դարաշրջանը`Վ. Բրյոաովը և նրա գրական սերնդակիցները
4. Անտիկ հայեցակարգը Վ. Բրյուսովի ստեղծագործություններում
Աշխատաժողովին մասնակցելու են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, դասախոսներ` ԲՊՀ-ից, ՀՊՄՀ-ից, Հայ-Ռուսական Համալսարանից, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնից, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրից: Մասնակիցների քանակը`30: Աշխատաժողովի մասնակիցները կկատարեն շրջայց Վ. Բրյուսովի թանգարան, Բրյուսովյան գիտական կենտրոն և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պատմության թանգարան:
Տևողությունը` 7 ժամ: