Ժամանակատարածական և հասարակական դրսևորումները Էոժեն Իոնեսկոյի արվեստի և փիլիսոփայության մեջ
04 Նոյեմբեր Երկ․
10:00
ԲՊՀ նիստերի փոքր դահլիճ

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ին, ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունենալու Ֆրանսագիր թատերգու Էոժեն Իոնեսկոյին նվիրված միջազգային գիտաժողով՝ «Ժամանակատարածական և հասարակական դրսևորումները Էոժեն Իոնեսկոյի արվեստի և փիլիսոփայության մեջ» խորագրով։

Գիտաժողովին զեկույցներով հանդես են գալու Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Ռումիներենի ինստիտուտի, Բուխարեստի համալսարանի գրականության ֆակուլտետի, Ի․ Կարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանի գրականագետներ, թատերագետներ, լեզվաբաններ։

Սիրով սպասում ենք բոլորիդ: