‹‹Պատերազմի սոցիալ-քաղաքական ասպեկտները›› խորագրով կլոր սեղան
07 Մայիս Չրք․
10:00
ԲՊՀ նիստերի փոքր դահլիճ

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ ս.թ. մայիսի 7-ին, ժ. 10:00-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնը կազմակերպում է կլոր սեղան՝ ‹‹Պատերազմի սոցիալ-քաղաքական ասպեկտները›› խորագրով: Միջոցառումը տեղի կունենա Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի փոքր դահլիճում:


Միջոցառման մասնակից-զեկուցողներն են`

1. Առլեն Շահվերդյան, ք.գ.թ., դոցենտ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, (Պատերազմի սոցիալ-քաղաքական և սոցիալ հոգեբանական ասպեկտների իմաստավորումը՝ արդի պատերազմավարության համատեքստում):

2. Նարեկ Գրիգորյան, ք.գ.թ., դոցենտ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտնական-վերլուծաբան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ՀՀ ազգային անվտանգության հետազոտությունների ու կանխատեսումների խմբի ղեկավար, Երևանի ‹‹Գլաձոր›› համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ (Նախապատերազմյան և հետպատերազմյան դիվանագիտության վարման առանձնահատկությունները):

3. Անիկ Մարգարյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, BostonGene կենսատեխնոլոգիական ամերիկյան ընկերության կրթական ծրագրերի համակարգող, ASOF հիմնադրամի ARCS.AI (Հաշվարկային գիտությունների և արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների) ծրագրի ղեկավար, ԵՊՀ մեքենայական ուսուցման լաբորատորիայի ավագ լաբորանտ: (Նոր մեդիամշակույթը և պատերազմի դինամիկան. Տեղեկատվության դարաշրջանի մարտահրավերները):

4. Գրիգոր Առաքելյան, պ.գ.թ., Իրանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, (Դիվանագիտության կանխարգելիչ դերը. Իրան-ԱՄՆ հարաբերությունների դեպքը):

5. Գեորգի Միրզաբեկյան, պ.գ.թ., Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, Սիվիլնեթ առցանց հեռուստատեսության տարածաշրջանային հարցերի փորձագետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնի ավագ դասախոս (Ադրբեջանում ‹‹թշնամու փնտրտուքը›› Արցախյան վերջին պատերազմից հետո):

6. Մարգարիտ Պետրոսյան, ք.գ.թ, դոցենտ, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հասարակագիտական առարկաների ամբիոնի պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբոնի դոցենտ (Հիբրիդային սպառնալիքների չեզոքացման դժվարություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության ապահովման համատեքստում):

7. Գևորգ Հակոբյան, փ.գ.թ., Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ (Պատերազմի հնարավոր արդարացման մասին):

8. Կարինե Յարալյան, փ.գ.թ., դոցենտ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ (Պատերազմի սոցիալ-փիլիսոփայական ասպեկտները):


Սիրով հրավիրում ենք բոլորին:

Միջոցառումների օրացույց

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30