«Միջազգային գիտական ամսագրերում հոդվածների հրատարակման յուրահատկությունները» խորագրով սեմինար
07 Մայիս Երք․
15:00
Գրադարանի դահլիճում /3-րդ հարկ
+374 11 300 150
info@brusov.am

Հարգելի գործընկերներ, 

սիրով հրավիրում ենք Springer Nature հրատարակչության արտոնագրերի գլխավոր մենեջեր Դարիա Իովչևայի «Միջազգային գիտական ամսագրերում  հոդվածների հրատարակման յուրահատկությունները» խորագրով սեմինարին: Կքննարկվեն հետևյալ դրույթները՝
 
-ինչպես և ինչպիսի ամսագիր ընտրել հրատարակման համար,
-ինչպես գրել սեղմագիրը և կազմել հոդվածը,
-ինչպես արդյունավետ հաղորդակցվել խմբագրի և գրախոսի հետ,
-ինչպիսի լեզվական սխալներից խուսափել անգլերենում:
 
Սեմինարի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Սեմինարը տեղի կունենա  ս.թ. մայիսի 7-ին , ժամը՝ 15.00-ին,  գրադարանի դահլիճում /3-րդ հարկ/:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև մայիսի 3-ը, ժ. 17.00՝ ուղարկելով Ձեր տվյալները /անուն, ազգանուն, հեռախոսի համար, էլ. հասցե/ elca.armenia@gmail.com էլ. հասցեին: