«Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» միջազգային մրցույթի ազգային փուլի ամփոփում
30 Հունիս Հնգ․
15:00
Նիստերի փոքր դահլիճ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) ներկայացուցչությունը Հայաստանում և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» հանրահայտ միջազգային մրցույթի ազգային փուլի ամփոփումը։

Մրցույթի աջակից գործընկերներն են՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը (Alliance Française d’Arménie) և Հայաստանում ֆրանկոֆոն մեդիան (Le média francophone de l'Arménie).

180 վայրկյանում մասնակիցները պետք է հանդիսատեսին պարզ և հանրամատչելի  ներկայացնեն իրենց հետազոտության թեման ֆրանսերենով:

Մրցութի ամփոփումը կանցկացվի առցանց՝ ուղիղ միացմամբ AUF-ի տարածաշրջանային տնօրեն պարոն Մոհամեդ Կետատայի նախագահությամբ:

Մրցույթի մասնակիցների թիվը 10 է, իսկ հանդիսատեսի մուտքն ազատ է: Ակնկալվում է միջոցառման շուրջ 30 մասնակից: