«Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով հանդիպում-քննարկում
05 Դեկտեմբեր Հնգ․
12:00
ԵՊԼՀ-ի Արգենտինական կենտրոն
+374 11 300 150
info@brusov.am

ԵՊԼՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունը և ռոմանական լեզուների ամբիոնը և Ռոսարիոյի ազգային համալսարանը կազմակերպում են «Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով հանդիպում-քննարկումը: Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսորներ Ֆլորենցիա և Դելֆինա Դեմիրճյանները հանդես կգան հետևյալ թեմաներով.

  • 1916-ից 1930 թթ. Արգենտինայում ապաստան գտած Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները:
  • Կանանց դերը Հայոց ցեղասպանության ընթացքում:

 

Կցուցադրվի նաև «Ցեղասպանությունը վերապրած Կիրակոս անունով երեխայի պատմությունը» վավերագրական տեսանյութը:

Հանդիպումը նպատակաուղղված է վերոնշյալ թեմաների քննարկմանը, ինչպես նաև Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոսների ու ԵՊԼՀ-ի հայագետների, իսպաներենի դասախոսների և ուսանողների միջև փորձի փոխանակմանը: