Հանդիպում «Էվոլուշն» շվեդական կազմակերպության ներկայացուցիչների հետ
16 Դեկտեմբեր Ուրբ․
13:30
ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

Սիրելի՛ ուսանողներ,

Ս.թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13:30, ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում նախատեսվում է կազմակերպել տեղեկատվական և ուսոցողական հանդիպում «Էվոլուշն» (Evolution) շվեդական կազմակերպության ներկայացուցիչների հետ, ովքեր կներկայացնեն ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորությունների և առավելությունների մասին, ինչպես կազմել մրցունակ և գրագետ ինքնակենսագրական (CV), ինչպես պատշաճ կերպով պատրաստվել և ներկայանալ թե՛ անհատական և թե՛ խմբային հարցազրույցներին: 

Հանդիպման ընթացքում կխոսենք՝  

• Evolution Armenia ընկերության մասին,
• Ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորությունների և առավելությունների մասին,

Ոլորտի փորձառու մասնագետները ձեզ հետ կկիսվեն Ընկերություն մուտք գործելու և կարիերան սկսելու լավագույն փորձով և խորհուրդներով, մասնավորապես թե՝

• ինչպես կազմել մրցունակ և գրագետ ինքնակենսագրական (CV),
• ինչպես պատշաճ կերպով պատրաստվել և ներկայանալ թե՛ անհատական և թե՛ խմբային հարցազրույցներին,
• ինչպես նաև կպատասխաննեն ձեր բոլոր հարցերին:

Հանդիպումը կվարեն Evolution Armenia Ընկերության ՄՌ Ղեկավար Ալինա Մելիքբեկյանը և Տաղանդների Ներգրավման թիմի աշխատակիցները։