Հանդիպում «Էվոլուշն» շվեդական կազմակերպության ներկայացուցիչների հետ
18 Ապրիլ Երք․
10:00

Հարգելի՛ ուսանողներ, շրջանավարտներ,

Ս.թ. ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ից 15:00, Վ. Բրյուսովի պետական համալսարանի բակում նախատեսվում է կազմակերպել հանդիպում «Էվոլուշն» (Evolution) շվեդական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում գործընկերների կողմից կներկայացվեն կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերը, դիմելու կարգը և այլ մանրամասներ: