ԵՊԼՀ գրադարանի հարգելի՛ ընթերցողներ,
հրավիրում ենք մասնակցելու «Էլեկտրոնային ռեսուրսներից և գրադարանի KOHA համակարգից օգտվելու հմտություններ» դասընթացին: Դասընթացը կկայանա փետևվարի 12-ին, ժ. 13.30-15.00 (գրադարանի դահլիճ, III հարկ):
Դասընթացի ընթացքում կներկայացվեն՝
* Համալսարանի էլեկտրոնային ռեսուրսները և դրանցից օգտվելու հնարավորությունները
* Առցանց գրացուցակներ և որոնման ռազմավարություն
* Ընթերցողական էլեկտրոնային քարտ
* Ընթերցողական քարտի առցանց կառավարում
* Առցանց պատվերներ
Խնդրում ենք նախապես գրանցվել՝ library@brusov.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով Ձեր տվյալները. անուն, ազգանուն, էլ. հասցե:
Սիրով սպասում ենք բոլորին: