Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՍՄԱՐԹ կենտրոնում (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենքի, 4-րդ հարկ) սեպտեմբերի 11-ին ժամը՝ 13:30-ին տեղի է ունենալու «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» կրթական-մշակութային ծրագրի ներկայացումը:
Ներկայացման ընթացքում դուք հնարավորություն կունենաք նորովի բացահայտել հայազգի նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին, ինչպես նաև կթարմացնեք Ձեր աշխարհագրական գիտելիքները և լեզվական հմտությունները, կիմանաք շատ հետաքրքիր փաստեր և պատմություններ ինտերակտիվ խաղի միջոցով:
Ծրագիրը ներկայացված է քարտեզի և բջջային հավելվածի տարբերակով, ուղեկցվում է ինտերակտիվ խաղով:
- Ներկայացվում է Արամ Խաչատրյանի համերգային շրջագայություններով այցելած երկրների քարտեզագրությունը:
- Բջջային հավելվածը տեղեկություն կտա նշված երկրներում կայացած Մաեստրոյի համերգային շրջագայությունների մասին:
- Տեղեկությունները ներկայացված են տեքստային, ձայնային տարբերակներով և լուսանկարներով:
- Ծրագիրը գործում է 4 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: