«Բաղրամյան-Սահակյան» հիմնադրամի կրթաթոշակների մրցույթի ներկայացում
31 Մարտ Ուրբ․
13:30
ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

Հարգելի՛ ուսանողներ, շրջանավարտներ,  

Ս.թ. մարտի 31-ին՝ ժամը 13:30, ԲՊՀ-ի ՍՄԱՐԹ Ձեռներեցության կենտրոնում տեղի կունենա հանդիպում ԲՊՀ շրջանավարտների միավորման անդամ, «Բաղրամյան-Սահակյան» հիմնադրամի համանախագահ Տիգրան Սահակյանի հետ:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն 2023 թվականի ընթացքում «Բաղրամյան-Սահակյան» հիմնադրամի կողմից հայտարարվող կրթաթոշակների մրցույթի մանրամասները, դիմելու կարգը, ժամկետները: 

Հանդիպման երկրորդ մասում Տիգրան Սահակյանը հանդես կգա դասախոսությամբ՝ «Սեփական բիզնեսի նախագծում» թեմայով: