«Բացահայտենք մեր գանձերը» խորագրով այց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
27 Փետրվար Շբթ․
13:00

Սիրելի՛ ուսանողներ,

Ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք ամեն շաբաթ իրականացնել այց դեպի թանգարաններ՝ ծանոթանալու մեր պատմությանը և բացահայտելու հնուց եկած «գանձերը»: 

Մեր հաջորդ այցը՝ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան` 27 փետրվարի 2021թ: 

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն իր գործունեությունը սկսել է բանաստեղծուհու մահվանից 3 տարի անց` 2009 թ. հուլիսից, այն տանը, որտեղ կյանքի վերջին 30 տարիներին ապրել է ականավոր բանաստեղծուհին:

Ուշագրավ է, որ բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը, որն անփոփոխ է մինչ օրս:

Հարցերի դեպքում դիմել՝ mananaraqelyan49@gmail.com կամ մոտենալ ԲՊՀ Կարիերայի կենտրոն: