«Ամանորյա հրաշքներ Ծաղկաձորում»
23 Դեկտեմբեր Չրք․
10:00

Ս.թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00, ԲՊՀ-ի Ծաղկաձորի հանգստյան տանը տեղի է ունենալու ամանորյա հանդիպում Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների հետ: Հանդիպման ընթացքում կկազմակերպվի զվարճալի ծրագիր և կհանձնվեն ամանորյա նվերներ: Միջոցառումը կազմակերպվում է ԲՊՀ Շրջանավարտների միավորման կողմից: