Դասացուցակ

  • Հայոց ցեղասպանության հիշատակի շարադրությունների մրցույթ

    Sahakyan Bagramyan Fund, Inc.
    2709 Coney Island Avenue, Ste. 303, Brooklyn, NY 11235
     
    Հայոց ցեղասպանության հիշատակի շարադրությունների մրցույթ 
    Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսանի ուսանողների համար - ֆինանսավորվում է Վարդանանց ասպետների կողմից 
     
    Մրցույթ՝ 
    Ինչպե՞ս է ստեղծագործական միտքը, գրականությունը, երաժշտությունը, կինոնկարը, տեսողական արվեստը, վկայությունը նպաստել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ձեր պատկերացումների կերտման վրա: Ինչպե՞ս են վերջիններս տպավորվել Ձեր հիշողություններում եւ ի՞նչ հետք է թողել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ըստ Ձեզ: 
     
  • Հետաքրքվածության նամակ

    Հետաքրքվածության նամակը կցվում է աշխատանքային կենսագրականին` կրթական, երիտասարդական, կամավորական ծրագրերին դիմելիս։

  • Երաշխավորագիր

    Երաշխավորագիրը դասախոսների/գործատուների կողմից գրվող նամակի մի տեսակ է, որի միջոցով գնահատական է տրվում ձեր գիտելիքներին և հմտություններին, որոնք համապատասխանում են այն ծրագրին, որին Դուք դիմում եք։ 

  • Աշխատանքային հարցազրույց

    Գործատուի կողմից հարցազրույցի հրավիրվելը նշանակում է, որ Ձեր ինքնակենսագրականը բավարարել է գործատուի գրեթե բոլոր պահանջները և տվյալ հաստիքին ընդունման առաջին փուլն արդեն հաղթահարված է:

  • Ուղեկցող նամակ

    Աշխատանքային կենսագրականի հետ մեկտեղ շատ հաճախ ներկայացվում է ուղեկցող նամակ, որի հիմնական նպատակն է ներկայացնել Ձեզ, ձեր մասնագիտական փորձը, հմտություններն ու գիտելիքները, որոնք կարող են օգնել տվյալ պաշտոնի ձեռք բերման հարցում։
  • Օգտակար հղումներ

    ԲՊՀ Կարիերայի կենտրոնը  կարևորում է ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը աշխատաշուկայում։ Վերոնշյալ նպատակին հասնելու համար կենտրոնն իրականացնում է ռազմավարական մի շարք ծրագրեր և միջոցառումներ՝ աջակցելով ուսանողներին և շրջանավարտներին զարգացնելու անհրաժեշտ կարողությունները կարիերայում հաջողությունների հասնելու համար։ Անցկացվում է երիտասարդների ուսուցում, որի ընթացքում վերջիններս ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, ինչպիսիք են՝ ճանաչել և արժևորել սեփական անձը, արդյունավետ հաղորդակցվել այլ անձանց հետ, հետազոտել կարիերայի հնարավորությունները, կազմել աշխատանքային կենսագրական, ճիշտ ներկայանալ գործատուին և այլն։ Աշխատաշուկայում մրցունակության ապահովման և աշխատատեղերի պահպանման կարևոր նախապայման է գրագետ կազմված աշխատանքային կենսագրականը, ուղեկցող նամակը, մոտիվացիոն նամակը և այլն։ Վերը նշված տարրերը միասին մի գովազդային գործիք են, որի միջոցով ուրվագծվում են երիտասարդի հմտություններն ու փորձը։ 

    Ստորև ներկայացնում ենք մի քանի օգտակար հղումներ, որոնք Ձեզ կաջակցեն վերոնշյալ փաստաթղթերի ճիշտ և գրագետ կազմման գործում։ Ներկայացնում ենք նաև երիտասարդական փոխանակման ծրագրերի, կրթաթոշակաների, կամավորական աշխատանքների և այլ հնարավորությունների ռեսուրսներ։