Ստելլա Մարտիրոսյանը ներկայացրեց նաև այլ վերապատրաստումների և սեփական ուսումնասիրությունների արդյունքում բացահայտած արհեստական բանականության գործիքներ, որոնք կարող են նպաստել օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացմանը:
Աշխատաժողովի ավարտին անգլերենի հաղորդակցության ամբիոնի դասախոս Ադելինա Վեզիրյանը ներկայացրեց «Evidence-based approach in education» թեմայով զեկույցը: Նա ամփոփեց Վարշավայում կայացած «Փաստակենտրոն դասավանդման մոտեցումը Էրազմուս+-ում և Եվրոպական համերաշխության կորպուսում՝ տվյալներից գիտելիք - գիտելիքից պրակտիկա» սեմինարին մասնակցության արդյունքները՝ ընդգծելով տվյալների վրա հիմնված դասավանդման մեթոդաբանության դերը ժամանակակից կրթության ոլորտում:
Աշխատաժողովը կազմակերպվել էր անգլերենի և անգլերենի հաղորդակցության ամբիոնների համատեղ ջանքերով: